Ուկրաինայում ռազմական հակամարտությանը չմասնակցելը Հունգարիայի ներկայիս կառավարության ծրագրի գլխավոր կետերից է. Օրբան
Ուկրաինայում ռազմական հակամարտությանը չմասնակցելը և Կիևին ֆինանսական աջակցությունից հրաժարվելը ապրիլի 12-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Հունգարիայի ներկայիս կառավարության ծրագրի գլխավոր կետերից են: Այս մասին Միշկոլցում, ելույթ ունենալով կառավարող «ՖԻԴԵՍ - Հունգարական քաղաքացիական միություն» կուսակցության ակտիվիստների հանդիպման ժամանակ, հայտարարել է երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ, խոսելով ապագայի ծրագրերի մասին, Հունգարիայի վարչապետը, մասնավորապես, նշել է. «Պահպանել հասարակության ընտանեկան հիմքերը, զարգացնել աշխատանքի վրա հիմնված տնտեսությունը, փող չտալ ուկրաինացիներին և պատերազմ չսկսել»:
Հաղորդվում է նաև, որ Օրբանը և իր թիմը հայտարարել են, որ եթե մնան իշխանության, թույլ չեն տա Եվրամիությանը «Հունգարիան ներքաշել Ուկրաինայում հակամարտության մեջ» և չեն ֆինանսավորի հարևան երկիրն իրենց բյուջեի հաշվին:


