հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Ուկրաինայում քննարկվում են հակաօդային պաշտպանության ուժեղացման տարբերակները

Ուկրաինայում քննարկվում են հակաօդային պաշտպանության ուժեղացման տարբերակները

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ զեկույցներ է լսել մարտի դաշտում իրավիճակի, հակաօդային պաշտպանության ուժեղացման տարբերակների և ավիառումբերի սեփական արտադրության ծրագրերի մասին։ Որոշում է կայացվել ուժեղացնել ռուսական անօդաչուների դեմ պայքարը:

Նշվում է, որ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու հետ Զելենսկին քննարկել է ամենալարված ուղղությունների՝ Կուրախովոյի և Պոկրովսկի պաշտպանության ամրապնդման հնարավորությունը։

«Կուրսկի ուղղությամբ մեր զինվորները շարունակում են Ուկրաինայի սահմաններից հետ պահել թշնամու շուրջ 50.000-անոց խումբը»,- տեղեկացրել է Զելենսկին։

Ավելի ուշ՝ Ուկրաինայի նախագահը նաև հայտնել է, որ եվրոպացի գործընկերները մինչև տարեվերջ հրետանային 1 մլն արկ կտրամադրեն Կիևին։

  • Կիսվել: