շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ուկրաինայում պետք է անհապաղ հաստատվի զինադադար. Թուրքիայի ԱԳ նախարար

Ուկրաինայում պետք է անհապաղ հաստատվի զինադադար. Թուրքիայի ԱԳ նախարար

Թուրքիան հանդես է գալիս Ուկրաինայում անհապաղ հրադադարի օգտին։ Այս մասին Անկարայում իր բելգիացի գործընկեր Բեռնար Քվենտինի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը:

«Մենք քննարկել ենք տարածաշրջանային թեմաներ՝ ներառյալ Ուկրաինան: Մենք, իհարկե, ցանկանում ենք անհապաղ զինադադար և խաղաղության հաստատում Ուկրաինայում: Այս պատերազմը, որը տեղի է ունենում 21-րդ դարում Եվրոպայի կենտրոնում, պետք է հնարավորինս շուտ ավարտվի, և այս պատերազմի տնտեսական և այլ ճգնաժամերի հետևանքով առաջացած միգրացիային պետք է վերջ դրվի բանակցությունների ընթացքում»,-նշել է նա:

  • Կիսվել: