կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ուկրաինայում պատերազմի 500 օրվա ընթացքում զոհվել է ավելի քան 9000 խաղաղ բնակիչ. ՄԱԿ

Ուկրաինայում պատերազմի 500 օրվա ընթացքում զոհվել է ավելի քան 9000 խաղաղ բնակիչ. ՄԱԿ

Ուկրաինայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիթորինգի առաքելությունն ափսոսանք է հայտնել քաղաքացիական բնակչության մեծ թվով զոհերի համար՝ պատերազմի 500 օրվա ընթացքում (2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր), տեղեկացնում է AFP-ն:

Նշվում է, որ փորձագետները գրանցել են ավելի քան 9000 զոհ՝ ներառյալ ավելի քան 500 անչափահաս:

՛՛Պատերազմը սարսափելի վնաս է հասցնում խաղաղ բնակչությանը՛՛,-ասել է առաքելության ղեկավարի տեղակալ Նոել Կալհունը։

Ընդհանուր առմամբ, 2022 թվականի փետրվարի 24-ից մինչև 2023 թվականի հունիսի 30-ը ՄԱԿ-ի փորձագետները գրանցել են 9177 զոհ և 15993 վիրավոր։

 

 

  • Կիսվել: