երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ուկրաինայում ՆԱՏՕ ուժերի ներկայությունը աներեւակայելի չէ. Լեհաստանի արտգործնախարար

Ուկրաինայում ՆԱՏՕ ուժերի ներկայությունը աներեւակայելի չէ. Լեհաստանի արտգործնախարար

Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադեկ Սիկորսկին հայտնել է, որ Ուկրաինայում ՆԱՏՕ ուժերի ներկայությունն «աներեւակայելի չէ»,- տեղեկացրել է АР-ն։

Սիկորսկին այս հայտարարությունն արել է ուրբաթ, Լեհաստանի խորհրդարանում ՆԱՏՕ-ին Լեհաստանի անդամացության 25-ամյակին նվիրված բանավեճի ժամանակ, իսկ ավելի ուշ Լեհաստանի ԱԳՆ-ն այն հրապարակել է անգլերեն։

Լեհաստանի արտաքին գործերի նախարարը չի նշել, սակայն, Ուկրաինա լեհական զորքեր ուղարկելու ծրագրերի մասին։

Նա ավելացրել է, որ գնահատում է Մակրոնի նախաձեռնությունը, «որովհետեւ խոսքն այն մասին է, որ Պուտինն է վախենում, այլ ոչ թե այն մասին, որ մենք ենք վախենում Պուտինից»։

Անցած ամիս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել էր, որ չի բացառվում Ուկրաինա արեւմտյան զորքեր ուղարկելու հնարավորությունը, եւ այս ակնարկը առաջ էր բերել այլ ղեկավարների վրդովմունքը։

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան եւ վարչապետ Տուսկը կմեկնեն Վաշինգտոն՝ հաջորդ երեքշաբթի Սպիտակ տանը կայանալիք հանդիպմանը։ Նրանք հուսով են Միացյալ Նահանգներին մղել ավելի ակտիվ գործողությունների Ուկրաինային օգնություն ցուցաբերելու հարցում։

Լեհաստանը ՆԱՏՕ անդամ է դաշինքի արեւելյան թեւում, իսկ Ուկրաինան գտնվում է նրա արեւելյան սահմանին։

  • Կիսվել: