կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ուկրաինայում մոտ 1,5 մլն բաժանորդի էլեկտրամատակարարումն անջատված է

Ուկրաինայում մոտ 1,5 մլն բաժանորդի էլեկտրամատակարարումն անջատված է

Շաբաթ օրը տեղի ունեցած պայթյուններից հետո Ուկրաինայի մի քանի շրջանների մոտ 1,5 մլն բաժանորդ մնում է առանց էլեկտրականության։ Այս մասին հոկտեմբերի 22-ին հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլո Տիմոշենկոն։

«Այսօրվա դրությամբ Խմելնիցկիի շրջանում հրթիռային հարձակումների հետևանքով անջատվել է 672 հազար բաժանորդի, Նիկոլաևի շրջանում՝ 188,4 հազար, Վոլինի շրջանում՝ 102 հազար, Չերկասիի շրջանում՝ 242 հազար, Ռիվնեի շրջանու՝ 174,79 հազար, Կիրովոգրադում՝ 61,9 հազար, Օդեսայում՝ 10,5 հազար բաժանորդի էներգամատակարարումը»,- գրել է նա Telegram ալիքում։

Շաբաթ օրը պայթյուններ են գրանցվել Կիևում, Կիրովոգրադում, Խմելնիցկի, Չեռնիգովի և Օդեսայի մարզերում, ինչպես նաև Լուցկում և Դնեպրոպետրովսկում։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հաստատել է մի շարք հարձակումներ երկրի ենթակառուցվածքային օբյեկտների վրա։ Էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտների խափանման մասին հայտնել են ԶԼՄ-ները և տեղական իշխանությունները։

Դրանից հետո «Ուկրէներգո» ընկերությունը հայտարարել է, որ սպառման ավելացման պատճառով ժամանակավորապես սահմանափակում է էլեկտրաէներգիայի մատակարարումը Կիևում և երկրի մի շարք շրջաններում։ Ավելի ուշ տեղական իշխանությունները հայտարարել են մի քանի շրջաններում էլեկտրաէներգիայի անջատման մասին և կոչ արել բնակիչներին նաև ջուր կուտակել:

  • Կիսվել: