ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ուկրաինայում կկառուցվի Bayraktar անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան

Ուկրաինայում կկառուցվի Bayraktar անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան

Թուրքական Baykar Makina ընկերությունը հողատարածք է գնել Ուկրաինայում՝ Bayraktar անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան կառուցելու համար։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը։

«Բայքարի» սեփականատերը ստեղծել է իր ընկերությունը Ուկրաինայում, այս ընկերությունն արդեն հողատարածք է ձեռք բերել, մշակել են գործարանի դիզայնը և մտադիր են այն իրականացնել մինչև վերջ, քանի որ ընկերության սեփականատերերի կողմից այս արտադրությունն Ուկրաինայում կազմակերպելը գրեթե անձնական պարտավորություն էր»,- ասել է նա։

Նրա խոսքով, գործարանի արտադրած անօդաչու սարքերի վրա կօգտագործվեն ուկրաինական բաղադրիչներ։ «Մոդելների զգալի մասը, որոնք արտադրվելու են այս գործարանում, կունենան ուկրաինական արտադրության բաղադրիչներ։ Դրանք կարող են լինել շարժիչներ, այլ պահեստամասեր, անիվներ, շատ տարբեր դետալներ, որոնք մենք ունենք և կարող ենք օգտագործվել այդ ինքնաթիռների համար»,- հավելել է դեսպանը։

Հուլիսի 19-ին Ուկրաինայի կաբինետը հավանություն է տվել բարձր տեխնոլոգիաների, ավիացիայի և տիեզերական ոլորտում համագործակցության մասին Թուրքիայի հետ համաձայնագրի վավերացման մասին օրենքի նախագծին, որը թույլ կտա Ուկրաինայում «Բայրաքթարի» արտադրության և սպասարկման գործարան կառուցել։

  • Կիսվել: