ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ուկրաինայում հատուկ գործողության բոլոր նպատակները կիրականանան. Լավրով

Ուկրաինայում հատուկ գործողության բոլոր նպատակները կիրականանան. Լավրով

Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության նպատակները, անկախ նրանից, թե որքան ժամանակ կպահանջվի, կիրականանան, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Ուկրաինայում ռուսաֆոբ նեոնացիստական ​​ռեժիմի սնուցման, ռազմական զարգացման գործողություններով Արևմուտքը մեզ այլ ելք չթողեց, քան հատուկ ռազմական գործողություն իրականացնելը: Հատուկ գործողության նպատակները հայտնի են. պաշտպանել Դոնբասի բնակչությանը, վերացնել Ռուսաստանի անվտանգությանը սպառնացող վտանգները, ապառազմականացնե՛լ Ուկրաինան: Դրանք բոլորը մնում են արդիական և կիրականացվեն, որքան էլ դա տևի»,- ասել է Լավրովը Newsweek ամսագրին տված հարցազրույցում:

Նա հիշեցրել է, որ մինչ օրս ազատագրվել է ամբողջ Խերսոնի և Զապորոժիեի շրջանների զգալի մասը, Լավրովն ընդգծել է, որ այդ տարածքներում խաղաղ կյանք է հաստատվում։

«Հավաքական Արևմուտքը՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, բացահայտորեն ձգտում է հաղթել Ռուսաստանին «ռազմի դաշտում»: Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները պատրաստ են զոհաբերել Ուկրաինան իրենց աշխարհաքաղաքական նպատակների համար: Դրանց հասնելու համար նրանք երկիրը լցնում են զենքով և դա հանգեցնում է հակամարտության սրման և երկարացման, այն հետաձգում է կարգավորման հեռանկարը»,- հավելել է նախարարը՝ նշելով, որ Վաշինգտոնը «շահագրգռված չէ Ուկրաինայում խաղաղության և հանգստության հաստատմամբ»։

  • Կիսվել: