հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Թրամփը հակված է Իրանում ռազմական գործողությունների ընդլայնմանը. The Wall Street Journal

Թրամփը հակված է Իրանում ռազմական գործողությունների ընդլայնմանը. The Wall Street Journal

Թրամփը հակված է Իրանում ԱՄՆ ռազմական գործողությունների ընդլայնմանը, ներառյալ ցամաքային զորքերի օգտագործումը և գաղտնի միջուկային օբյեկտի ռմբակոծումը, գրում է The Wall Street Journal-ը:

Ըստ պարբերականի տվյալների՝ երեքշաբթի Թրամփը խորհրդակցություն է անցկացրել իրավիճակային կենտրոնում՝ քննարկելու էսկալացիայի երեք տարբերակ.

1. Խարգ կղզու (Իրանի նավթի արտահանման գլխավոր կենտրոնի) գրավումը ամերիկյան զորքերի կիրառմամբ:

2. Փիքաքս լեռան ռմբակոծումը՝ խոր ամրացված թունելային համալիրի, որը կապված է միջուկային մշակումների հետ և որին ԱՄՆ-ը դեռ չի հարվածել:

3. Ավիահարվածների ընդլայնումը էներգետիկ օբյեկտներին:

Թրամփը դեռ վերջնական որոշում չի ընդունել:

  • Կիսվել: