Ուկրաինայում հակամարտությունը կկարգավորվի, կողմերը մոտենում են դրան. Թրամփ
Ուկրաինայում հակամարտությունը կկարգավորվի, կողմերը մոտենում են դրան: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Ես կարծում եմ, որ դա կարող էր վերաճել համաշխարհային պատերազմի, բայց կարծում եմ, որ մենք դա կկարգավորենք»,-ընդգծել է ԱՄՆ նախագահը:
Նա նաև հավելել է, որ իր հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը եւ Ջարեդ Քուշները «գերազանց են կատարում» կարգավորման հարցում աշխատանքները:


