Ուկրաինայում չինական խաղաղապահ զորակազմի հնարավոր տեղակայման թեման չի բարձրացվել. Ուշակով
Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցություններում Ուկրաինայում չինական խաղաղապահ զորակազմի հնարավոր տեղակայման թեման չի բարձրացվել: Այս մասին Առաջին ալիքին տված մեկնաբանության մեջ ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Այդ մասին ընդհանրապես խոսակցություն չի եղել»,-նշել է նա:
Ուշակովն անդրադարձել է նաև ռուս-ամերիկյան հարաբերություններին։ Նա ընդգծել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսությունն այժմ առավելապես կենտրոնացած է ուկրաինական խնդիրների վրա, ուստի դեռևս վաղաժամ է խոսել երկկողմ համագործակցության զարգացման մասին:
Խոսելով Չինաստան կատարած այցի արդյունքները Վլադիմիր Պուտինի կողմից Դոնալդ Թրամփին տեղեկացնելու հնարավորության մասին` նախագահի օգնականը նշել է, որ ԱՄՆ-ի հետ շփումները սահմանափակվում են միայն Ուկրաինայում հակամարտության քննարկմամբ:


