չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ուկրաինայում ավելի քան 400 բնակավայր մնացել է առանց էլեկտրականության

Ուկրաինայում ավելի քան 400 բնակավայր մնացել է առանց էլեկտրականության

Ուկրաինայում ավելի քան 400 բնակավայր մնացել է առանց էլեկտրաէներգիայի, այդ թվում՝ սարքավորումների շահագործման տեխնիկական խափանումների պատճառով”

Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի ազգային էներգետիկական «Ukrenergo» ընկերության տելեգրամյան ալիքից:

«Ընթանում են ակտիվ վերականգնողական աշխատանքներ, ինչպես նաև պլանային վերանորոգումներ ատոմակայանների որոշ էներգաբլոկներում: Այս առումով էներգետիկ համակարգում առկա հզորությունը սահմանափակ է: Ընդհանուր առմամբ հոսանքազրկված է 408 բնակավայր»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: