Ուկրաինայում ասել են, թե ինչու է Զելենսկին փոխել ոճը
Վլադիմիր Զելենսկու կինը՝ Ելենան, պնդել է պաշտոնական միջոցառումների ժամանակ Վլադիմիր Զելենսկու հագուստի ոճը փոխելու մասին, ուկրաինական «Թելեգրաֆ»-ին տված հարցազրույցում ասել է դիզայներ Վիկտոր Անիսիմովը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
«Առաջին տիկինը նշել է, որ պաշտոնական միջոցառումների ժամանակ նրանք տարբեր տեսք ունեն. նա արարողակարգային հագուստ է կրում, իսկ Զելենսկին ռազմական ոճով է»,-ասել է դիզայները։
Դիզայների խոսքով՝ Զելենսկու հետ աշխատելու ամենադժվար մասը նրա համաձայնությունը ստանալն էր զգեստապահարանը փոխելու համար։


