երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ուկրաինայում արդեն ավելի քան 10 200 խաղաղ բնակիչ է զոհվել. ՄԱԿ

Ուկրաինայում արդեն ավելի քան 10 200 խաղաղ բնակիչ է զոհվել. ՄԱԿ

ՄԱԿ տվյալներով՝ Ուկրաինայում 2022թ. փետրվարին ռուսական ներխուժումից հետո զոհվել է ավելի քան 10 200 խաղաղ բնակիչր։ 2023թ. դեկտեմբերի վերջին ռուսական ուժեղացված օդային հարվածներից հետո գրանցվել է 125 քաղաքացիական անձանց մահը, ավելի քան 550 խաղաղ բնակիչ վիրավորվել է, տեղեկացրել է ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման վարչության տնօրեն Էդեմ Վոսորնուն։

Վոսորնուն ՄԱԿ Անվտանգության խորհրդում հանդես է եկել զեկուցմամբ եւ տեղեկացրել, որ վերջին մոտ երկու տարում ավելի քան 19 3000 քաղաքացիական անձինք վիրավորվել են, իսկ ռուսական օդային հարվածների վերջին շարքը առաջ է բերել տների, դպրոցների, հիվանդանոցների, էներգամատակարարման եւ այլ կարեւոր քաղաքացիական ենթակառուցվածքների զանգվածային ավերածություններ։

ՄԱԿ-ը մշտապես ընդգծում է, որ Ուկրաինայում պատերազմի զոհերի իրական թիվը զգալիորեն ավելի մեծ է, քան գրանցված թվերը։ ՄԱԿ փախստականների գծով գերագույն հանձնակատարի տվյալներով՝ պատերազմի սկզբից մոտ 6,3 մլն ուկրաինացի փախել է այլ երկրներ։ Նրանց մեծ մասը՝ մոտ 5,9 մլն, հանգրվանել է Եվրոպայի երկրներում։ Ուկրաինայում հաշվվում է մոտ 3,7 մլն տեղահանված անձ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: