հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ուկրաինային ռազմական օգնության դադարեցումը կերկարաձգի պատերազմը․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Ուկրաինային ռազմական օգնության դադարեցումը կերկարաձգի պատերազմը․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Արևմուտքի կողմից Ուկրաինային ռազմական օգնության դադարեցումը չի կանգնեցնի Ռուսաստանի հետ հակամարտությունը, այլ կերկարաձգի այն։ Այս մասին Բրյուսելում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:  

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Ուկրաինային ռազմական օգնության դադարեցումը կերկարաձգի պատերազմը, այլ ոչ թե կավարտի այն՛՛:

Ստոլտենբերգը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ն և Եվրամիությունը կշարունակեն ռազմական օգնություն տրամադրել Կիևին՝ չնայած դրա համաձայնեցման դժվարություններին։

՛՛Վստահ եմ, որ ԱՄՆ-ն կկարողանա համաձայնության հասնել Կոնգրեսում քննարկումների ընթացքում և կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային: ԵՄ գծով դաշնակիցները դա անում են տարբեր ուղիներով: ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցները կշարունակեն աջակցություն ցույց տալ Ուկրաինային՛՛,-նշել է նա:

Ստոլտենբերգը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությանը չի կարելի թույլ տալ հաղթանակ տանել մարտի դաշտում, քանի որ ՛՛դա կհանգեցնի հետագա ագրեսիայի վտանգի՛՛, ուստի, նրա խոսքով, ՛՛միակ միջոցն է շարունակել օգնությունն Ուկրաինային՛՛:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին Սենատն արգելափակել է Ուկրաինային և Իսրայելին նոր խոշոր արտակարգ ֆինանսական օգնության տրամադրման օրինագիծը:

  • Կիսվել: