երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ուկրաինային ոգեշնչել է ԼՂ պատերազմում Ադրբեջանի փորձը. Դոնեցկի ղեկավար

Ուկրաինային ոգեշնչել է ԼՂ պատերազմում Ադրբեջանի փորձը. Դոնեցկի ղեկավար

Հաշվի առնելով շփման գծում գործողությունները, մենք տեսնում ենք, որ Կիևը մտադիր է սրել իրավիճակը ընդհուպ մինչև լիարժեք ռազմական գործողություններ: Այս մասին «Россия 1» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը։

Խոսելով հակամարտության սրման պատճառների մասին, Դոնեցկի ղեկավարը նշել է, որ դա կապված է ԱՄՆ-ում Ջո Բայդենի իշխանության գալով, ինչը «վստահություն է ներշնչել Կիևին»:

Ուկրաինայի կառավարության որոշ անդամներին, որոնց Պուշիլինը անվանել է «ծայրահեղական տարրեր», ըստ ԴԺՀ ղեկավարի, ոգեշնչել է նաև Լեռնային Ղարաբաղի վերջին  պատերազմը և այն փաստը, որ Ադրբեջանը կարողացել է վերադարձնել իրավաբանորեն իրեն պատկանող, բայց պատմականորեն հայերով բնակեցված տարածքները:

Երրորդ պատճառը, որը նշել է Պուշիլինը, Ուկրաինայում առկա քաղաքական և տնտեսական ճգնաժամն է։

  • Կիսվել: