Ուկրաինային ՀՕՊ համակարգերով ապահովելը ՆԱՏՕ-ի հիմնական առաջնահերթություններից է. Ռյուտե
ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները դեկտեմբերի երեքին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային նոր ՀՕՊ համակարգերով ապահովելու հարցը, հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նա նշել է, որ հարցը երկկողմ ձևաչափով կքննարկվի նաև ՆԱՏՕ-ի երկրների և Ուկրաինայի միջև:
Ըստ Ռյուտեի՝ Ուկրաինային ՀՕՊ համակարգերով և դրանց համապատասխան հրթիռներով ապահովելը ՆԱՏՕ-ի հիմնական առաջնահերթություններից է:
Նշվում է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ արտաքին գործերի նախարարների նպատակը ոչ թե նոր մատակարարումների վերաբերյալ համաձայնության գալն է, այլ քննարկելը, թե հավելյալ ինչ կարելի է անել այս ուղղությամբ։


