հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ուկրաինային և Մոլդովային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալը քաղաքական որոշում էր. Ղարիբաշվիլի

Ուկրաինային և Մոլդովային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալը քաղաքական որոշում էր. Ղարիբաշվիլի

Կիևին և Քիշնևին Եվրամիությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալը քաղաքական որոշում էր, քանի որ Ուկրաինան պատերազմի մեջ է, իսկ Մոլդովան՝ պատերազմին հավասար վիճակում: Այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Նրա խոսքով՝ որևէ մեկը չի վիճարկում, որ Վրաստանը բոլոր ուղղություններով տասն անգամ առաջ է Ուկրաինայից և Մոլդովայից։ Թե՛ Ուկրաինան, թե՛ Մոլդովան, ըստ Ղարիբաշվիլիի, թեկնածուի կարգավիճակ են ստացել նույն վերապահումներով, որոնք սահմանվել են Վրաստանի համար։

՛՛Մենք լսել ենք եվրոպացի առաջնորդների հայտարարությունները, որ Ուկրաինային և Մոլդովային թեկնածուի կարգավիճակ շնորհելու որոշումը պայմանավորված է եղել առկա քաղաքական իրավիճակով՛՛,-ասել է նա:

  • Կիսվել: