Ուկրաինային անհրաժեշտ է ուժեղացնել իր ՀՕՊ-ը, և մենք ակնկալում ենք համապատասխան աջակցություն գործընկերներից. Զելենսկին՝ Էրդողանին
Հեռախոսազրույց են ունեցել Ուկրաինայի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Կողմերը քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև հակաօդային պաշտպանության և էներգետիկ ոլորտներում Կիևին աջակցության հարցերը:
Զելենսկին, մասնավորապես, ասել է. «Մենք պատրաստ ենք կիսել մեր փորձը, որպեսզի թույլ չտանք պատերազմի ընդլայնում և պաշտպանենք կյանքեր: Միևնույն ժամանակ, Ուկրաինային անհրաժեշտ է ուժեղացնել իր ՀՕՊ-ը, և մենք ակնկալում ենք համապատասխան աջակցություն գործընկերներից»։
Թուրքիայի նախագահն էլ նշել է, որ Թուրքիան պատրաստ է ընդունել եռակողմ ձևաչափով բանակցությունների հաջորդ փուլը:
«Շնորհակալություն եմ հայտնում նախագահ Էրդողանին՝ Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու, ծովային անվտանգության ապահովման գործում և Ուկրաինայի էներգետիկ ոլորտին աջակցելու պատրաստակամության համար»,-ի պատասխան՝ նշել է Ուկրաինայի նախագահը:


