չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատարը ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարներին տեղեկություններ կհայտնի մարտադաշտում տիրող իրավիճակի մասին. աղբյուր

Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատարը ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարներին տեղեկություններ կհայտնի մարտադաշտում տիրող իրավիճակի մասին. աղբյուր

Ուկրաինայի զինված ուժերի նոր գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Օլեքսանդր Սիրսկին փետրվարի 15-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարներին տեղեկություններ կհայտնի մարտադաշտում տիրող իրավիճակի մասին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Բրյուսելից իր անանուն աղբյուրը:

«Մենք ակնկալում ենք, որ նոր հրամանատար Սիրսկին դաշնակիցների պաշտպանության նախարարներին կտեղեկացնի Ուկրաինայի զինված ուժերի դիրքորոշման և պատերազմի դաշտում ստեղծված կացության մասին»,-ասել է աղբյուրը:

Դիվանագետը նաև հավելել է, որ ուկրաինացի նորանշանակ բարձրաստիճան զինվորականի ելույթը տեղի կունենա առցանց ձևաչափով:

 

  • Կիսվել: