կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ուկրաինայի ԶՈւ-ն մեծ կորուստներ է կրում Խերսոնի ուղղությամբ. մարզի իշխանություններ

Ուկրաինայի ԶՈւ-ն մեծ կորուստներ է կրում Խերսոնի ուղղությամբ. մարզի իշխանություններ

Ուկրաինայի զորքը կենդանի ուժի և տեխնիկայի մեծ կորուստներ է կրում Խերսոնի ուղղությամբ։ Այս մասին Telegram–ի իր ալիքում հայտարարել է Խերսոնի փոխմարզպետ Կիրիլ Ստրեմոուսովը։
 
Նա նշել է, որ խոսքն այդ թվում հակառակորդի ջարդված և ոչնչացված տանկերի և զրահափոխադրիչների մասին է։
Ինչպես նշել է Ստրեմոուսովը, Խերսոնի մարզում պաշտպանության գիծը ճեղքելու ուկրաինական զորքի բոլոր փորձերը հետ են մղվել, ճակատային գծում իրավիճակն անփոփոխ է։
 
«ՌԴ Խերսոնի մարզի ճակատներում ամեն ինչ անփոփոխ է։ Չնայած պաշտպանության գիծը ճեղքելու ուկրաինական նացիստների անդադար փորձերի, Ռուսաստանի Դաշնության միութենական ուժերը հետ են մղում բոլոր հարձակումները», – գրել է նա։
 

  • Կիսվել: