շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ուկրաինայի ԶՈւ-ն գնդակոծել է Լիսիչանսկի հացի փուռը. կան զոհեր

Ուկրաինայի ԶՈւ-ն գնդակոծել է Լիսիչանսկի հացի փուռը. կան զոհեր

Ուկրաինայի զինված ուժերի կողմից Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Լիսիչանսկի հացի փռի գնդակոծության հետևանքով կան զոհեր, հայտնել են տարածաշրջանի ռազմական պարետատնից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ըստ ԼԺՀ-ի օպերատիվ ծառայությունների՝ զոհերի թիվը յոթ է, իսկ ԼԺՀ-ի առողջապահության նախարար Նատալյա Պաշչենկոյի հայտնած տվյալների համաձայն՝ ութ:

Նշվում է, որ ավելի վաղ ԼԺՀ-ի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերն այսօր գնդակոծել և ավերել են ԼԺՀ-ի հացի փուռը:

Տեղի զինվորական պարետատան տվյալներով՝ մոտ 40 մարդ կարող է փլատակների տակ մնացած լինել։

  • Կիսվել: