ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ուկրաինայի ԶՈւ կորուստները մարտերում 7-10 անգամ գերազանցում են ռուսական բանակի կորուստներին. Պուտին

Ուկրաինայի ԶՈւ կորուստները մարտերում 7-10 անգամ գերազանցում են ռուսական բանակի կորուստներին. Պուտին

Ուկրաինայի Զինված ուժերի կորուստները մարտերում 7-10 անգամ գերազանցում են ռուսական բանակի կորուստներին:   Այս մասին ասել  է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ակումբի լիագումար նիստի ժամանակ։

«Նրանք կռվում են Ռուսաստանի դեմ մինչև վերջին ուկրաինացին։ Ափսոսանքով եմ ասում, բայց կորուստներն այնտեղ համեմատած Ռուսաստանի կորուստներին տասը մեկին են, ութը՝ մեկին: Վերջերս գրեթե միշտ այդպես է: Մարդկանց ընդհանրապես չեն խղճում»,- ասել է ՌԴ նախագահը:

Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկի պատճառ են հանդիսացել ՆԱՏՕ-ի ընդլայնումն ու մինսկյան պայմանավորվածությունների անտեսումը։

  • Կիսվել: