Ուկրաինայի ԶՈւ հրամանատարը հայտնել է Կուրսկի մարզում 100 ռուս զինվորի գերեվարելու մասին
Ուկրաինայի զինված ուժերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին նախագահ Վլադիմիր Զելենսկիին այսօր զեկուցել է ռազմաճակատի տարբեր հատվածների իրավիճակի մասին։
Նա, մասնավորապես, նշել է. «Մեր պաշտպանության ուժերի զորքերը շարունակում են գրոհը Կուրսկի շրջանի տարածքում: Այսօր զորքերը տարբեր ուղղություններով առաջ են շարժվել մեկից-երկու կիլոմետր: Սուջա բնակավայրում ավարտվել են հակառակորդին որոնելն ու ոչնչացնելը։ Այսօր մենք գերի ենք վերցրել թշնամու մոտ 100 զինվորի»: