հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ուկրաինայի ԶՈւ ԳՇ-ն հայտնել է իր դիրքերի վրա բազմակի հրթիռային համակարգերից առնվազն 87 հարձակման մասին

Ուկրաինայի ԶՈւ ԳՇ-ն հայտնել է իր դիրքերի վրա բազմակի հրթիռային համակարգերից առնվազն 87 հարձակման մասին

Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական զորքերը հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել երկրին:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ ուկրաինական զորքերի դիրքերի վրա իրականացվել է առնվազն 87 հարձակում բազմակի հրթիռային համակարգերից։ Չեռնիգովի, Սումիի, Խարկովի, Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի, Դնեպրոպետրովսկի, Խերսոնի և Նիկոլաևի շրջաններում կրակի տակ է հայտնվել ավելի քան 100 բնակավայր։

Բացի այդ՝ Օդեսայում հրդեհ է բռնկվել էներգետիկ օբյեկտներից մեկում։ Զոհեր և վիրավորներ չկան:

Տեղական իշխանություններն էլ հայտնում են, որ Լվովի մարզում կրակի տակ է ընկել կարևոր ենթակառուցվածքի օբյեկտը, բռնկվել է հրդեհ, կա մեկ զոհ:

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունները:

 

  • Կիսվել: