հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարի պաշտոնանկության որոշումն արդեն կայացված է. WP

Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարի պաշտոնանկության որոշումն արդեն կայացված է. WP

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի հետ, հայտնում է The Washington Post-ը:

Նշվում է, որ նրանց միջև տարաձայնություններ են առաջացել՝ կապված այն բանի հետ, թե այս տարի քանի զինծառայող է պետք մոբիլիզացնել Ուկրաինայում:

Ըստ աղբյուրի՝ Զալուժնին առաջարկել է մոբիլիզացնել մոտ 500 հազար հոգու, բայց Զելենսկին այդ թիվը համարում է աննպատակահարմար՝ հաշվի առնելով համազգեստի, զենքի և ուսումնական տարածքների պակասը, ինչպես նաև մոբիլիզացիայի հետ կապված այլ հնարավոր խնդիրներ: Իր հերթին, Զալուժնին պատասխանել է, որ կորուստների պատճառով ուժերը Ուկրաինային չեն բավականացնում, ու, բացի այդ, պետք է համարժեք քայլ անել՝ ի պատասխան Մոսկվայի կողմից մոբիլիզացվող 400 հզ․–անոց զորքի:

Պարբերականը գրում է նաև, որ Զելենսկին Զալուժնուն ասել է, որ ուկրաինացիները հոգնել են պատերազմից, իսկ Ուկրաինային միջազգային աջակցությունը նվազել է, ուստի նոր գլխավոր հրամանատարը կարող է «վերակենդանացնել» իրավիճակը։ Սպասվում են նաև Զալուժնիի շտաբի ավագ սպայակազմի հեռացումներ։ Պարբերականը նաև գրել է, որ Զալուժնու պաշտոնանկության որոշումն, ըստ էության, կայացվել է․ հարցը միայն փոխարինող գտնելն է։

 

  • Կիսվել: