չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Ուկրաինայի ԶՈւ 7 զինծառայողներ կամովին հանձնվել են ՌԴ զինվորականներին. Խերսոնի շրջանի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչ

Ուկրաինայի ԶՈւ 7 զինծառայողներ կամովին հանձնվել են ՌԴ զինվորականներին. Խերսոնի շրջանի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչ

Ուկրաինայի զինված ուժերի յոթ զինծառայողներ Դնեպրի կղզային գոտում կամովին հանձնվել են Ռուսաստանի Դաշնության զինվորականներին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Խերսոնի շրջանի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

՛՛Այս գիշեր Դնեպրի խմբավորման զինծառայողների շնորհիվ կղզու գոտուց գերի են ընկել Ուկրաինայի զինված ուժերի յոթ մարտիկ։ Ինչպես հայտնի է, նրանցից երկուսը Նիկոլաև քաղաքից են՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: