հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Ուկրաինայի զինվшծ nւժերը միայն հոկտեմբերին կnրցրել են 47,000 զինվոր. Պուտին

Ուկրաինայի զինվшծ nւժերը միայն հոկտեմբերին կnրցրել են 47,000 զինվոր. Պուտին

Ուկրաինայի զինված ուժերը միայն հոկտեմբերին կորցրել են 47,000 զինվոր: Այս մասին Բիշքեկում լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի ԶՈւ տարածքային կորուստները ոչ պակաս նշանակալի են։ Պուտինը հայտնել է, որ Վոլչանսկն ամբողջությամբ Ռուսաստանի զինված ուժերի ձեռքում է, իսկ Կրասնոարմեյսկը և Դիմիտրովը շրջապատված են։ Կոմսոմոլսկում և Սևերսկում լարված մարտեր են ընթանում, ռուսական ուժերը մոտեցել են քաղաքներին արևելքից, հյուսիսից և հարավից։

Նա նաև հավելել է, որ առաջնագծում տապալումը անխուսափելի է Ուկրաինայի համար, եթե Կուպյանսկի իրավիճակը կրկնվի այլ տարածքներում։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: