ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Գոլայա Պրիստան քաղաքին. ՌԴ ՊՆ

Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Գոլայա Պրիստան քաղաքին. ՌԴ ՊՆ

Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային համակարգով հարված են հասցրել Խերսոնի շրջանի Գոլայա Պրիստան քաղաքի խաղաղ բնակչությանը։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

«Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարձակում են իրականացրել Խերսոնի շրջանի Գոլայա Պրիստան քաղաքի վրա՝ վտանգելով խաղաղ բնակիչների կյանքը»,- հայտնել են գերատեսչությունից։

Պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ հարվածը հասցվել է Ուկրաինայի Զինված ուժերի «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համակարգի կողմից մասնավոր հատվածին։

Ամբողջությամբ ավերվել է մեկ տուն, որտեղ ապրում էր երեխա ունեցող ընտանիք։ Վնասվել է ևս տասը շենք։ Տուժել են քաղաքացիական անձինք:

  • Կիսվել: