շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ուկրաինայի զինված ուժերը գարնանը նոր հակահարձակման կանցնի. Բուդանով

Ուկրաինայի զինված ուժերը գարնանը նոր հակահարձակման կանցնի. Բուդանով

Ուկրաինայի զինված ուժերը գարնանը նոր հակահարձակման կանցնի՝ The Telegraph թերթին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովը: Նրա խոսքով՝ այդ ժամանակ ռուսական հարձակումը կթուլանա:

Պաշտոնյան հավելել է, որ ռուսական զորքերը չեն թողնում Ուկրաինայի արևելքը գրավելու փորձերը, մասնավորապես, միաժամանակ հարձակումներ են ձեռնարկվում Կուպյանսկի, Լիմանի, Բախմուտի և Ավդեևկայի շրջանում։ Ուկրաինական ռազմական հետախուզության ղեկավարը խոստովանել է, որ ռուսական կողմը որոշակի հաջողության է հասել Ավդեևկայի մոտ:

CNN հեռուստաընկերության հետ հարցազրույցում էլ Բուդանովը նշել է, որ Ուկրաինան կարող է ակտիվացնել Ռուսաստանում ենթակառուցվածքների վրա հարձակումները: Նա, սակայն, ուղղակիորեն չի ընդունել Կիևի մասնակցությունը ՌԴ-ի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակումներին: Նրա խոսքով՝ Ռուսաստանի բնակիչներն այժմ տեսնում են պատերազմի իրական պատկերը՝ այրվող նավթաբազաներ ու գործարանների ավերված շենքեր։

  • Կիսվել: