հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ուկրաինայի զինված ուժերում 880 հազար մարդ է ծառայում. Զելենսկի

Ուկրաինայի զինված ուժերում 880 հազար մարդ է ծառայում. Զելենսկի

Ուկրաինայի զինված ուժերում 880 հազար մարդ է ծառայում: Այս մասին գերմանական ARD մեդիահոլդինգին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Ունենք 880 հազար մարդ։ Միլիոնանոց բանակ ունենք։ Ընդ որում, մեզ մոտ հիմա կոնկրետ 30 միլիոն մարդ աշխատում է, գուցե նույնիսկ մի փոքր ավելին։ Կոնկրետ թիվն ասել չեմ կարող»,- հայտարարել է նա։

Դեկտեմբերին էլ Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինայի ցամաքային զորքերի թիվը մոտ 600 000 է, նույն ամսին նա մեկ այլ հայտարարություն էր արել, ըստ որի՝ ԶՈւ գլխավոր շտաբից իրեն խնդրել են թույլ տալ մոբիլիզացնել հավելյալ 400-500 000 մարդու, քանի որ ռեսուրսները չեն բավականացնում։

Նշենք, որ Արևմուտքից ևս պարբերաբար հայտարարություններ են հնչում ուկրաինական բանակում մարդկային ռեսուրսի սղության մասին:

  • Կիսվել: