ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ուկրաինայի Զինված ուժերն առաջին անգամ հրապարակել են Ռուսաստանի տարածքին հրետանային հարվածի տեսանյութը

Ուկրաինայի Զինված ուժերն առաջին անգամ հրապարակել են Ռուսաստանի տարածքին հրետանային հարվածի տեսանյութը

Ուկրաինայի Զինված ուժերն առաջին անգամ հրապարակել են Ռուսաստանում թիրախներին հրետանային հարվածի տեսանյութը։

BILD-ի փոխանցմամբ՝ ուկրաինական հրետանին հարվածել է Բելգորոդի շրջանի Ցապովկա գյուղի մոտ ռուսական բանակի դիրքերին։ Ռուսաստանի զորքերը գտնվում են ֆերմայի մոտ անտառային գոտում՝ Ուկրաինայի հետ սահմանից 1,3 կմ հեռավորության վրա։ Նրանց դիրքերը հայտնաբերել են Խարկովի 4-րդ սահմանապահ ջոկատի ուկրաինացի հետախույզները։

BILD-ը նշում է, որ սա առաջին դեպքն է, երբ ուկրաինացի զինվորականները հրապարակում են ռուսական տարածքի գնդակոծության տեսանյութը։ «Ռուսաստանի տարածքին կանխարգելիչ հարվածներով Ուկրաինան ցույց է տալիս, որ ինքն իրեն ավելի ու ավելի վստահ է պաշտպանում և այլևս թույլ չի տա Արևմուտքին թելադրել, թե ինչպես պետք է պաշտպանվի», գրել է BILD-ը։ Բացի այդ, այս հարվածները ևս մեկ անգամ ցույց են տալիս Մոսկվայի թուլությունը։

 

  • Կիսվել: