շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության հետևանքով Բելգորոդում զոհերի թիվը հասել է 22-ի

Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության հետևանքով Բելգորոդում զոհերի թիվը հասել է 22-ի

Բելգորոդին Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի: Այս մասին Telegram-ալիքում հայտնել Է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը:

«Ցավոք սրտի, ի ցավ մեզ մոտ ավելացել է Բելգորոդի երեկվա գնդակոծությունից հետո զոհվածների թիվը, նրանց թիվը դարձել է 22։ Տուժածներից մեկը գիշերը հիվանդանոցում մահացել է», - գրել է նա՝ ցավակցություն հայտնելով զոհերի հարազատներին ու մերձավորներին։

109 տուժածներից 25-ը շարունակում են մնալ ծանր վիճակում, նրանց նախատեսում են տեղափոխել դաշնային կլինիկաներ, ճշտել Է Գլադկովը:

  • Կիսվել: