կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ուկրաինայի վարչապետը Եվրոպային սպառնացել է «միգրացիոն ցունամիով»

Ուկրաինայի վարչապետը Եվրոպային սպառնացել է «միգրացիոն ցունամիով»

Ուկրաինան հումանիտար աղետի շեմին է, եթե Արևմուտքը նրան հակաօդային պաշտպանության համակարգ չտրամադրի, ապա նրան սպառնում է «միգրացիոն ցունամի»։ Այս մասին հոկտեմբերի 22-ին Frankfurter Allgemeine Zeitung-ին տված հարցազրույցում ասել է երկրի վարչապետ Դենիս Շմիգալը։

Նա մեղադրել է Ռուսաստանին նրանում, որ ձգտում է Ուկրաինային զրկել ենթակառուցվածքներից՝ էլեկտրաէներգիայից, ջեռուցումից և սանիտարական հանգույցներից՝ իբր Եվրոպայում փախստականների նոր ճգնաժամ ստեղծելու նպատակով։

«Որովհետև, եթե Ուկրաինայում չկա էլեկտրականություն, ջեռուցում կամ ջուր, դա կարող է նոր միգրացիոն ցունամի հրահրել», – ասել է Ուկրաինայի վարչապետը։

Նա հիշեցրել է, որ փետրվարից 8 միլիոն քաղաքացի լքել է Ուկրաինան, սակայն նրանցից մի քանիսն է վերադարձել հայրենիք։

Ռուսաստանին դիմակայելու համար Ուկրաինային անհրաժեշտ են հակաօդային պաշտպանության միջոցներ, Գերմանիան արդեն մատակարարել է IRIS-T համակարգը Ուկրաինայի զինված ուժերին, հավելել է Շմիգալը։

«Ցավոք, այս պահին մենք ունենք միայն նման համակարգ և անհամբեր սպասում ենք զինամթերքի հաջորդ խմբաքանակին»,- ասել է նա։

 

  • Կիսվել: