հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ուկրաինայի ուղղությամբ Ռուսաստանի հրթիռային հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Ուկրաինայի ուղղությամբ Ռուսաստանի հրթիռային հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Հինգ մարդ զոհվել է, առնվազն 40-ը՝ վիրավորվել Ուկրաինայի ուղղությամբ առավոտյան  Ռուսաստանի հրթիռային հարձակման հետևանքով՝ հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն:

Նշվում է, որ հրթիռային հարվածի հետևանքով Կիևում մի քանի հրդեհ է բռնկվել: Մեկ մարդ զոհվել է, կան քաղաքացիական տուժածներ: Վնասվել է երկու բարձրահարկ շենք, մասնավոր շենք, ավտոմեքենաներ։

Տուժել են նաև Կիևի, Դնեպրոպետրովսկի, Խարկովի շրջանները:

  • Կիսվել: