Ուկրաինայի ճակատագիրը կանխորոշված է. Մեդվեդև
Ուկրաինայի ճակատագիրը կանխորոշված է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:
Նա հավելել է, որ, սակայն, չպետք է թույլ տալ, որ այն, ինչ մնա այդ քայքայվող երկրից, նույնիսկ շատ տարիներ անց կարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին:
«Իմ կարծիքով, Ուկրաինայի ճակատագիրը մեծ մասամբ կանխորոշված է։ Դա իմ անձնական կարծիքն է։ Անհասկանալի է, թե դեռ որքան կենսունակ կմնան Ուկրաինայի «մնացորդները», ում պետք կգան դրանք պրագմատիկ արևմտյան աշխարհում՝ առանց էներգետիկ ռեսուրսների և արդյունաբերության, առանց հեռանկարների և ներուժի։ Եվ իհարկե, չի կարող խոսք լինել այն մասին, որ այդ մեռնող, քայքայվող պետության մնացորդները երբևէ, նույնիսկ երկար ժամանակ անց, եթե իհարկե, դրանք շարունակեն գոյություն ունենալ, կարողանան անդամակցել ՆԱՏՕ-ին»,- ասել է Մեդվեդևը։