չորեքշաբթի, օգոստոս 17
17 / 8 / 2022
Ուկրաինայի նկատմամբ Լոնդոնի քաղաքականությունը չի փոխվի. Զելենսկի

Ուկրաինայի նկատմամբ Լոնդոնի քաղաքականությունը չի փոխվի. Զելենսկի

Մեծ Բրիտանիան կշարունակի սպառազինություն մատակարարել Ուկրաինային՝ անկախ նրանից, թե ով է զբաղեցնում Թագավորության վարչապետի պաշտոնը։ Այս մասին հայտնել են Դաունինգ սթրիթից վարչապետ Բորիս Ջոնսոնի և Վոլոդիմիր Զելենսկու հեռախոսազրույցից հետո։

CNN-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահը, մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի վարչապետի հրաժարականը, վստահություն է հայտնել, որ Ուկրաինայի նկատմամբ Լոնդոնի քաղաքականությունը չի փոխվի:

Զելենսկու խոսքով՝ Ջոնսոնն Ուկրաինայի իսկական բարեկամն է:

  • Կիսվել: