ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ուկրաինայի նավահանգիստներից այսօր հացահատիկ տեղափոխող 6 նավ է դուրս եկել

Ուկրաինայի նավահանգիստներից այսօր հացահատիկ տեղափոխող 6 նավ է դուրս եկել

Կիրակի առավոտյան հացահատիկ տեղափոխող վեց նավ է դուրս եկել Ուկրաինայի նավահանգիստներից, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությանը։

Հիշեցնենք` հուլիսի 22-ին Ստամբուլում կայացավ ուկրաինական հացահատիկի դուրսբերման հարցում ՌԴ-ին աջակցելու և ռուսական ապրանքների արտահանման արգելքի չեղարկման վերաբերյալ բազմակողմանի համաձայնագրերի ստորագրումը։

Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջև կնքված գործարքն ուկրաինական հացահատիկի, պարենամթերքի և պարարտանյութերի արտահանում է ենթադրում Սև ծովով երեք նավահանգիստներից, այդ թվում՝ Օդեսայից։ 

  • Կիսվել: