հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը հրաժարական է ներկայացրել

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը հրաժարական է ներկայացրել

Անդրեյ Երմակը հրաժարական է տվել: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա, մասնավորապես, նշել է. «Ուկրաինայի նախագահի աշխատակազմը լիովին վերագործարկվելու է։ Վաղը ես խորհրդակցություններ կանցկացնեմ նախագահի աշխատակազմի նոր ղեկավար նշանակելու վերաբերյալ»։

Զելենսկին Երմակի հրաժարականի վերաբերյալ ասել է, որ ԱՄՆ-ի հետ խաղաղ պլանի շուրջ բանակցությունների ֆոնին ասեկոսեներ ու շահարկումներ չի ուզում: Զելենսկիի խոսքով՝ Ուկրաինային այժմ ներքին ուժ է պետք, և Ուկրաինայի պաշտպանությունից բացի այլ բանով շեղվելու պատճառ չպետք է լինի:

Նշենք, որ այսօր ավելին վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի հակակոռուպցիոն գործակալությունների ներկայացուցիչները խուզարկություններ են անցկացնում Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի տանը, հայտարարել էր Ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։ Նա կասկածվում է կոռուպցիոն գործարքների մեջ։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: