շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ուկրաինայի, Լեհաստանի, Չեխիայի ԱԳ նախարարները Լավրովի ելույթի ժամանակ լքել են ԵԱՀԿ լիագումար նիստերի դահլիճը

Ուկրաինայի, Լեհաստանի, Չեխիայի ԱԳ նախարարները Լավրովի ելույթի ժամանակ լքել են ԵԱՀԿ լիագումար նիստերի դահլիճը

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան լքել է Մալթայում ԵԱՀԿ լիագումար նիստերի դահլիճը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ելույթի ժամանակ։ Ինչպես հաղորդում է Censor.NET-ը, այս մասին հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ-ն։

Նշվում է, որ մինչ այս իր ելույթում Սիբիգան Լավրովին անվանել էր ռազմական հանցագործ։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարին հետևելով նաև մի քանի այլ արտգործնախարարներ և դիվանագետներ. մասնավորապես  Լեհաստանի և Չեխիայի արտգործնախարարները լքել են դահլիճը։

  • Կիսվել: