երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Ուկրաինայի կողմից ԴԺՀ Գորլովկա քաղաքի հրետակոծության հետևանքով վիրավորվել է 2 խաղաղ բնակիչ

Ուկրաինայի կողմից ԴԺՀ Գորլովկա քաղաքի հրետակոծության հետևանքով վիրավորվել է 2 խաղաղ բնակիչ

Ուկրաինական զորքերի կողմից ԴԺՀ Գորլովկա քաղաքի հրետակոծության հետևանքով վիրավորվել է երկու խաղաղ բնակիչ: Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է քաղաքապետ Իվան Պրիխոդկոն։
 
Ուկրաինայի ռազմական հանցագործությունների հետ կապված հարցերի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում ԴԺՀ ներկայացուցչությունն ավելի վաղ հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերն օրվա սկզբից արձակել են ՆԱՏՕ-ի ստանդարտ համարվող 155 մմ տրամաչափի առնվազն 16 արկ:
Գորլովկան գտնվում է Դոնեցկից 50 կմ հյուսիս․ քաղաքում են գտնվում «Ստիրոլ» քիմիական կոնցեռնը և ածխահանող ձեռնարկություններ։
 

  • Կիսվել: