հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Ուկրաինայի խաղաղության բանակցությունները չեն կարող շարունակվել առանց Եվրոպայի մասնակցության. Ֆրանսիայի ԱԳՆ

Ուկրաինայի խաղաղության բանակցությունները չեն կարող շարունակվել առանց Եվրոպայի մասնակցության. Ֆրանսիայի ԱԳՆ

Ուկրաինայի խաղաղության բանակցությունները չեն կարող շարունակվել առանց Եվրոպայի մասնակցության: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից վերջերս ներկայացված 28 կետանոց խաղաղության ծրագիրը զգալիորեն փոփոխվել է։

«Մի կողմից, մեզ հաջողվեց բացառել եվրոպացիներին վերաբերող կետերը, իսկ մյուս կողմից, մեզ հաջողվեց հասնել նրան, որ ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արտահայտի իր մտադրությունը՝ մեզ հետ համագործակցելու այսպես կոչված անվտանգության երաշխիքների պատրաստման գործում, այսինքն՝ ռազմական տարրերի, որոնք կկանխեն Ուկրաինայի դեմ ցանկացած նոր ագրեսիա խաղաղության հաստատումից հետո»,-ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:

  • Կիսվել: