ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ուկրաինայի կառավարությունը հաստատել է բռնագրավման ենթակա ռուսական գույքի և ակտիվների ցանկը

Ուկրաինայի կառավարությունը հաստատել է բռնագրավման ենթակա ռուսական գույքի և ակտիվների ցանկը

Ուկրաինայի նախարարների կաբինետը հաստատել է երկրի տարածքում ռուսական գույքի և ակտիվների ցանկը, որոնք կբռնագրավվեն հօգուտ Կիևի: Այդ մասին հայտնել է վարչապետ Դենիս Շմիգալը:

«Դրանք բաժանված են երեք կատեգորիայի։ Առաջին կատեգորիան Ռուսաստանին պատկանող գույքն է։ Երկրորդ կատեգորիան Ռուսաստանի՝ պատժամիջոցների տակ հայտնված ընկերություններին և քաղաքացիներին պատկանող գույքն է: Իսկ երրորդ կատեգորիան ռուսական բանկերի ակտիվներն են»,- նշել է Շմիգալը:

Նրա խոսքով՝ առգրավված ակտիվները կվերածվեն դրամական միջոցների, որոնք կուղղվեն Ուկրաինայի պաշտպանությանն ու վերականգնմանը:

  • Կիսվել: