երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ուկրաինայի իշխանությունները ստիպում են մարդկանց չլքել Կիևը. ՌԴ ՊՆ

Ուկրաինայի իշխանությունները ստիպում են մարդկանց չլքել Կիևը. ՌԴ ՊՆ

Անձինք կարող են ազատորեն լքել քաղաքը։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ Քաղաքի բոլոր քաղաքացիական անձինք կարող են ազատորեն լքել Ուկրաինայի մայրաքաղաքը Կիև-Վասիլկով մայրուղով։

Այս ուղղությունը բաց է և անվտանգ»,- նշել է նա։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հարվածներ են հասցնում միայն ռազմական օբյեկտներին` հավելելով, որ իշխանությունները Կիևի բնակիչներին օգտագործում են որպես կենդանի վահան: Նրա խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունները պարետային ժամ են հայտարարել եւ մայրաքաղաքի բնակիչներին համոզում են մնալ իրենց տներում։

«Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Կիևի ռեժիմը քաղաքի բնակիչներին օգտագործում է որպես «մարդկային վահան» ազգայնականների համար, որոնք հրետանային ստորաբաժանումներ և զինտեխնիկա են տեղակայել մայրաքաղաքի բնակելի թաղամասերում»,- ասել է գեներալը։ Նա հավելել է, որ Կիևում կատաղի են թալանչիներն ու ավազակները, որոնք զենք են ստացել իշխանություններից։

«Կիևում մոլեգնում են կողոպտիչների, ավազակների և ազգայնականների զինված խմբավորումները, որոնք զենք են ստացել իշխանությունների հանցավոր որոշման արդյունքում՝ այն անվերահսկելիորեն բաժանելու բնակչությանը»,- ասել է Կոնաշենկովը։

  • Կիսվել: