Ուկրաինայի հարձակումը Կուրսկի վրա կավարտվի Զելենսկիի ռեժիմի ջախջախմամբ և ԱՄՆ-ի ռազմավարական պարտությամբ. ԿԺԴՀ
Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը Ռուսաստանի Կուրսկի մարզի վրա կավարտվի Զելենսկիի ռեժիմի ջախջախմամբ և ԱՄՆ-ի ռազմավարական պարտությամբ: Այս մասին հայտարարել է ԿԺԴՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալության հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Կուրսկի մարզում ներկայիս կատաղի մարտերը կդառնան Զելենսկիի խամաճիկային հանցախմբի լիակատար ջախջախման և ԱՄՆ-ի ու Արևմուտքի ռազմավարական պարտության նախերգանքը»:
Բացի այդ՝ Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն նաև նշել է, որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները, Ուկրաինային աստղաբաշխական գումարով մահացու զենք մատակարարելով և նրա ձեռքերով պատերազմ մղելով Ռուսաստանի հետ, անվտանգության ոլորտում գլոբալ մթնոլորտը տանում են երրորդ համաշխարհային պատերազմի:
«Սադրիչները արժանի պատասխան կստանան, իսկ ԿԺԴՀ-ն միշտ կաջակցի Ռուսաստանին իր ինքնիշխանության պաշտպանության գործում»,-հայտնել են Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ից: