շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ուկրաինայի ԳՇ տվյալներով՝ ռուսական կողմն ունի ավելի քան 13 500 զոհ

Ուկրաինայի ԳՇ տվյալներով՝ ռուսական կողմն ունի ավելի քան 13 500 զոհ

Փետրվարի 24-ից մարտի 15-ն Ուկրաինայի տարածքում ռուսական զորքերի անձնակազմի ընդհանուր կորուստները կազմել են ավելի քան 13 500 մարդ։ Այս մասին ասված է Ուկրաինայի Գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ։

ԳՇ տվյալներով՝ ուկրաինական զորքերն այս ընթացքում շարքից հանել են 81 ինքնաթիռ, 95 ուղղաթիռ, 404 տանկ, 1279 մարտական զրահապատ մեքենա, 150 հրետանային համակարգ, 36 ՀՕՊ միջոց, համազարկային կրակի 64 ռեակտիվ համակարգ, 60 ցիստերն՝ վառելիքաքսուկային նյութերով, 9 անօդաչու, 3 նավ/թեթև մոտորանավակ, 640 միավոր ավտոմոբիլային տեխնիկա:

  • Կիսվել: