ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ուկրաինայի ԳՇ պետը նույնպես կազատվի պաշտոնից․ ԶԼՄ

Ուկրաինայի ԳՇ պետը նույնպես կազատվի պաշտոնից․ ԶԼՄ

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սերգեյ Շապտալան նույնպես կազատվի պաշտոնից։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Ուկրաինսկայա պրավդային»։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ պաշտոնից կազատվի նաև Ուկրաինայի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին։
 
Իշխանական շրջանակների աղբյուրների տվյալներով՝ Զալուժնիի և Շապտալայի հարցը լուծված է, բայց չի բացառվում` կադրային այլ փոփոխություններ էլ լինեն։ Հնարավոր է` պաշտոնանկությունների մասին հայտարարվի այս շաբաթվա ընթացքում։
 
Հիշեցնենք` ռազմական ղեկավարությունում հնարավոր վերադասավորումների մասին ավելի վաղ հայտարարել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Զալուժնիի պաշտոնանկության մասին լուրերը կապում են Ուկրաինայի զինված ուժերի ամառային «հակահարձակման» ձախողման և գլխավոր հրամանատարի քաղաքական հավակնությունների հետ:

  • Կիսվել: