ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Ուկրաինայի ԳՇ-ն հայտնել է ռուսական երկու նավթավերամշակման գործարան nչնչացնելու մասին

Ուկրաինայի ԳՇ-ն հայտնել է ռուսական երկու նավթավերամշակման գործարան nչնչացնելու մասին

Ուկրաինայի պաշտպանության ուժերը հարվածել են Ուլյանովսկի մարզում գտնվող Նովոսպասսկի նավթավերամշակման գործարանին, որը հիմնականում վերամշակում է ածխաջրածիններ և արտադրում բենզին, դիզելային վառելիք և մազութ, հայտնել են Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբից, տեղեկացնում է УНИАН-ը:

Ինչպես հաղորդվում է՝ Ուկրաինայի պաշտպանության ուժերը հարվածել են նաև Տաբաշինոյի Մարիյսկի նավթավերամշակման գործարանին։ Օբյեկտում գրանցվել են պայթյուններ և հրդեհ։

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են նաև Ստավրոպոլի մարզում գտնվող Բուդյոնովսկի գազի վերամշակման գործարանին։ Հարված է գրանցվել այնտեղի GPU-1 արտադրական կայանին։ Գործարանը գազ է մատակարարում տարածաշրջանի մի քանի ձեռնարկությունների և հումքի աղբյուր է նավթաքիմիական արդյունաբերության համար։

Նշենք, որ նավթամշակման գործարանը նավթամթերք է մատակարարում Վոլգայի դաշնային մարզին և ունի երկու առաջնային նավթավերամշակման և վակուումային մազութի վերամշակման կայաններ։

 

 

  • Կիսվել: