կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ուկրաինայի երկնքում ոչ թռիչքային գորտին կարող է երրորդ համաշխարհային պատերազմի հանգեցնել. Բորել

Ուկրաինայի երկնքում ոչ թռիչքային գորտին կարող է երրորդ համաշխարհային պատերազմի հանգեցնել. Բորել

Եվրամիության դիվանագիտության ղեկավարը համարում է, որ Ուկրաինայի ոչ թռիչքային գոտի սահմամելը կարող է երրորդ համաշխարհային պատերազմի հանգեցնել: Ավելի վաղ այդպիսի կարծիք բազմիցս հայտնել են ՆԱՏՕ-ում: Կիեւը պնդում է, որ այդ միջոցը կիրառվի եւ բազմիցս կոչ է արել Արեւմուտքի երկրներին ոչ թռիչքային գոտի, սահմանել հաղորդում է «Կոմմերսանտը»:

«Երբ ինչ-որ մեկը ոչ թռիչքային գոտի է խնդրում, դա ենթադրում այն խախտող ռուսական ինքնաթիռները խոցելու ունակություն եւ պատրաստակամություն: Դա կնշանակեր հակամարտության ընդլայնում մինչեւ երրորդ համաշխարհային պատերազմը, եւ ակնհայտ է, որ մենք չենք ցանկանում վարվել այդպես»,-ասել է Բորելը El Peridico իսպանական թերթին տված հարցազրույցում:

Նա նաեւ ընդգծել է, որ Եվրամիությունը ռազմական օգնություն է ցուցաբերում Ուկրաինային՝ խուսափելով «առճակատումից, որը կարող է միջուկային առճակատման հանգեցնել»:

Արեւմուտքի երկրները բազմիցս հայտարարել են, որ Ուկրաինայի երկնքում ոչ թռիչքային գոտի հաստատելը, ինչի մասին մշտապես խնդրում է Կիեւը, կնշանակեր ուղղակի առճակատում Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ:

  • Կիսվել: