հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Ուկրաինայի էներգետիկայի նախարարը գրաժարական է ներկայացրել

Ուկրաինայի էներգետիկայի նախարարը գրաժարական է ներկայացրել

Ուկրաինայի էներգետիկայի նախարար Սվիտլանա Հրինչուկը հրաժարական է ներկայացրել՝ էներգետիկ ոլորտում լայնածավալ կոռուպցիոն նախաքննությունից հետո։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ միաժամանակ հերքելով որևէ իրավախախտում իր կողմից։
 
Ուկրաինայի վարչապետ Յուլյա Սվիրիդենկոն Գերագույն ռադային ներկայացրել է առաջարկ՝ պահանջելով Հրինչուկի հրաժարականը էներգետիկայի նախարարի և Հերման Հալուշչենկոյի հրաժարականը արդարադատության նախարարի պաշտոններից:
 
Համապատասխան առաջարկը խորհրդարանը կքննարկի նոյեմբերի 18-ին: 
 
Նշենք, որ ավելի վաղ Ուկրաինայի կոռուպցիայի դեմ պայքարի ազգային բյուրոն լայնածավալ հատուկ գործողություն է սկսել էներգետիկայի ոլորտում կոռուպցիոն սխեմաները բացահայտելու համար: Գործակալությունը հրապարակել է խուզարկությունների ժամանակ հայտնաբերված պայուսակների լուսանկարներ, որոնք լի են եղել արտարժույթի տրցակներով, սակայն ճշգրիտ գումարը դեռևս չի բացահայտվել: 
 

  • Կիսվել: